Միջազգային 

Ուկրաինայի արտգործնախարարությունը կոչ է արել չբարձրաձայնել Կիեւին զենքի առաքումների մասին քննարկումները

analitik.am

Ուկրաինային զենքի առաքման վերաբերյալ բանակցությունները խիստ ինտեսիվ կերպով են քննարկվում լրատվամիջոցների ու հանրության կողմից:

 

 Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ խոսնակ Եվգենի Պերեբիյնիսը, նշելով, որ նման հարցերը պահանջում են գաղտնապահություն:

 

Նա կոչ է արել լրատվամիջոցներին ի շահ երկրի չմասսայականացնել ու ակտիվ քննարկման առարկա չդարձնել զենքի ներկրման վերաբերյալ դիտարկումները, ինչը կարող է օգտագործվել ու շահարկվել արտաքին ու ներքին թշնամիների կողմից:

 

Նրա խոսքերով զենքի ներկրման վերաբերյալ քննարկումները շարունակվում են մի շարք երկրների ու ԱՄՆ –ի հետ, ավելացնելով, որ Ուկրաինան, որը սուվերեն երկիր է ու որի նկատմամբ տնտեսական էմբարգոն ու պատժամիջոցները բացակայում են, կարող է գնել զենք ու ռազմատեխնիկա յուրաքանչյուր այլ երկրից:

Սակայն, խոսնակը չի մասնավորել, թե ինչ միջոցներով է Ուկրաինան զենք ձեռք բերելու:

 

Նույն շարքից