Միջազգային 

Պանամայում Օբաման խոստացել է չմիջամտել լատինաամերիկյան երկրների ներքին գործերին

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի գործակալությունը, Պանամայում կայացող Ամերիկյան երկրների համաժողողի ընթացքումԿուբայի ու ԱՄՆ լիդերները պատմության մեջ առաջին անգամ հանդես են եկել ձեռքսեղմումով:

 

Երկու երկրների արտգործնախարարները առանձին բանակցություններ են վարել, իսկ այսօր Բարաք Օբաման ու Ռաուլ Կաստրոն առանձնազրույց կունենան, որում կքննարկվեն տնտեսական ու առեւտրական հարաբերությունների վերականգման ու Հավաննայում ամերիկյան դեսպանատան աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

 

ԱՄՆ նախագահը խոստացել է այլեւս չխառնվել լատինաամերիկյան երկրների ներքին գործերին, նշելով, որ արտաքին միջամտության ժամանակները վաղուց պետք է պատմության գիրկն անցնեն:

Սամիտի մասնակիթները բավականին դրականորեն են ընդունել Օբամայի խոստումները:

 

Սակայն իրողություն է, որ ԱՄՆ շարունակում է ճնշումները Վենեսուելայի, նկատմամբ կիրառում պատժամիջոցներ՝ այն համարելով ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք:

 

 

 

Նույն շարքից