Միջազգային 

Ռաուլ Կաստրոն հայտնել է ԱՄՆ-ի հետ երկխոսելու պատրաստակամության մասին

analitik.am

Կուբայի  նախագահ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

Կուբայի առաջնորդն ընդգծել է, որ երկխոսությունը պետք է հիմնված լինի շահերի փոխադարձ հարգանքի վրա: Նա նշել է նաև, որ այս անգամ Կուբան չի գաղութացվի:

 

Կաստրոն Օբամային առաջարկել է «աշխատել իրենց երկրների համագոյակցության ուղղությամբ՝ այս քաղաքակիրթ աշխարհում»:

 

Այսօր Պանամայում մեկնարկել է Ամերիկաների գագաթնաժողովը, որի ժամանակ Օբաման և Կաստրոն իրար ձեռք են սեղմել: Օբաման այս պահը պատմական էր անվանել և նշել, որ Կուբան կարևոր դեր ունի Ամերիկա աշխարհամասում:

Նույն շարքից