Միջազգային 

Հալեպ քաղաքի գնդակոծման հետևանքով տուժած անձանց մեջ առնվազն երկու հայ կա

analitik.am

Սիրիայի Հալեպ քաղաքի գնդակոծման հետևանքով տուժած անձանց մեջ առնվազն երկու հայ կա, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը։



«Այս պահին մենք գիտենք երկու վիրավորների մասին, մնացած տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է», – ասել է Գանտահարյանը։



ՌԻԱ Նովոստիի տվյալներով` քաղաքի գնդակոծման հետևանքով զոհվել է վեց մարդ, կան տասնյակ տուժածներ։



Ռեակտիվ ռումբերը պայթել են  Սուլեյմանիա թաղամասի Կալյաս, Ուսրա–աս–Սաիդա և Ռամ փողոցներում, որտեղ հիմնականում բնակվում են հայեր և այլ քրիստոնյաներ։



Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած ԻՊ–ի ընդլայնումը դարձել է 2014թ.–ի գլխավոր համաշխարհային խնդիրներից մեկը։ ԿՀՎ–ի տվյալներով` խմբավորումը, որն ունի մոտ 30 հազար գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ Ռազմական գործողությունների հետևանքով զոհվել են մի քանի հազար խաղաղ բնակիչներ, հարյուր հազարավորները դարձել են փախստական, ևս մի քանի հազարը պատանդ են վերցվել ԻՊ–ի կողմից։

Նույն շարքից