Միջազգային 

Ֆրանսիական հետախուզության ասածները կարելի է սառը ցնցուղի հետ համեմատել. Պետդումայի պատգամավոր

analitik.am

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցևիչը կարծում է, որ ֆրանսիական հետախուզության հայտարարությունը, թե Ռուսաստանը երբեք ռազմական ներխուժում չի պատրաստել Ուկրաինայի ուղղությամբ, կարելի է սառը ցնցուղ համարել։ 



Ավելի վաղ ֆրանսիական հետախուզության ղեկավար, գեներալ Քրիստոֆ Գոմարը Ֆրանսիայի ազգային ասամբլեայում ելույթ էր ունեցել և հայտարարել, որ ֆրանսիական հետախուզության տվյալներով` Ռուսաստանը երբեք չի պատրաստել ռազմական ներթափանցում Ուկրաինա։ Գոմարի հայտարարության համաձայն` ամերիկյան հետախուզությունը, օգտվելով ՆԱՏՕ–ի հեղինակությունից, կեղծ տեղեկատվություն է տրամադրել ռուսական բանակի` Ուկրաինա ներթափանցելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Կլինցևիչի խոսքով` գեներալ Շառլ դե Գոլի ստեղծած ավանդույթները դեռ պահպանվում են Ֆրանսիայում։ Երկիրը միշտ հատուկ տեղ է զբաղեցրել ՆԱՏՕ–ում։



«Այսօր ֆրանսիացի գեներալը ճշմարտությունն է ասել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին` միաժամանակ մեղադրելով ամերիկյան հետախուզությանը քաղաքական պատվեր կատարելու մեջ։ Արևմուտքի համընդհանուր հիստերիայի ֆոնին ֆրանսիական հետախուզության ղեկավարի այս հայտարարությունը կարելի է համեմատել սառը ցնցուղի հետ», – շաբաթ օրը լրագրողներին է ասել պատգամավորը` ավելացնելով, որ հիմա պետք է «սպասել, թե երբ նրանք կսթափվեն»։

Ավելի վաղ ՆԱՏՕ–ն բազմաթիվ անգամ մեղադրել է ՌԴ–ին Ուկրաինայի տարածք ռազմական տեխնիկա և զինվորներ մտցնելու մեջ` չներկայացնելով որևէ ապացույց։ Դրան ի պատասխան` Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինայի ներսում ընթացող հակամարտության կողմերից չէ և ընդհանրապես կապ չունի Ուկրաինայի հարավ–արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այնտեղ հատուկ ծառայությունների ոչ մի գործակալ, զորք չկա։ Այսպես, ՌԴ ԱԳ նախարար

 


Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի հարավում և հարավ–արևելքում իրավիճակի բարդացման հարցում Ռուսաստանին մեղադրելու հիմքեր չկան, իսկ ՌԴ ՊՆ–ն բազմիցս տեղեկացրել է, որ աշխարհազորայիններին ռազմական տեխնիկա, ռազմամթերք և այլ օգնություն չի տրամադրում։

Նույն շարքից