Միջազգային 

ՌԴ-ի և Ղազախստանի միջև «առևտրային պատերազմի» վերաբերյալ պնդումները խիստ չափազանցված են․ Պեսկով

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ղազախստանի միջև «առևտրային պատերազմի» վերաբերյալ պնդումները խիստ չափազանցված են: Այս մասին տեղեկանում ենք gazeta.ru-ից:

 

«Ես կարծում եմ, որ չափազանցություն է: Իսկ թե ի՞նչ է տեղի ունենում այս պահին, ես տեղեկություններ չունեմ: Բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ «առևտրային պատերազմ» ձևակերպումն օգտագործելը ճիշտ չէ»,-ասել է նա:

 

Ավելի վաղ Ղազախստանի էկոնոմիկայի փոխնախարար Կաիրբեկ Ուսանբաևը հերքել էր, թե Ռուսաստանի և Ղազախստանի միջև «առևտրային պատերազմ» կա: 

Նույն շարքից