Միջազգային 

Լուծումը միայն կարելի է գտնել երկխոսության միջոցով․Անն Բրասերի

analitik.am

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին ԱԺ-ում այսօր ճեպազրույց էր հրավիրել՝ հույս հայտնելու, որ հայկական կողմն ակտիվորեն կնպաստի ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի մշակման գործընթացին:


Նա նախ հիշեցրեց, որ ԵԽԽՎ մշակելու է զեկույց ԼՂ հակամարտության վերաբերյալ, որի նպատակը ոչ թե Մինսկի խմբի շրջանակներում գործընթացին միջամտելն է, այլ լուծումներ գտնելն ու գործընթացին նպաստելն է: 


«Հույս ունենք, որ հայկական կողմն ակտիվորեն կնպաստի ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի մշակման գործընթացին` երաշխավորելու, որ այն հավասարակշռված իրավիճակ է արտացոլում, իսկ հավասարակշռությունը հնարավոր է ապահովել բոլորի հետ երկխոսության մեջ ներգրավվելու արդյունքում»,- ասաց նա:

 

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին հրաժարվեց պատասխանել հայ լրագրողների հարցերին՝ նշելով, որ ժամանակի սղության խնդիր կա:


Իսկ մինչ այդ նա հայտարարեց, որ ԼՂՀ հակամարտությունը լուրջ մտահոգության առարկա է նաև իրենց համար: «Որովհետև, ի վերջո, խոսքը գնում է Եվրոպայի 47 անդամ պետությունների 820 մլն բնակչության մաս կազմող ժողովրդի ու բնակչության մասին: Իսկ լուծումը միայն կարելի է գտնել երկխոսության միջոցով: Բռնությունը երբեք չի կարող ոչ մի հակամարտության պատասխան լինել»,- ասաց նա և նշեց, որ իհարկե ընթանում է խաղաղ բանակցությունների գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում, բայց իրենք էլ իրենց հերթին պետք է անեն ամեն ինչ աջակցելու ԼՂՀ հարցին:

Նույն շարքից