Միջազգային 

Ռուսաստանը Հունաստանին 10 մլրդ եվրո կփոխանցի. Süddeutsche Zeitung

analitik.am

Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և հունական կառավարության ղեկավար Ալեքսիս Ցիպրասի բանակցությունների արդյունքում Ռուսաստանը մոտ ապագայում 10 մլրդ եվրո կփոխանցի Հունաստանին՝ գազատարի շինարարության համար: Այս մասին հայտնում է pravda.ru-ն։

 

 

Süddeutsche Zeitung-ը գրում է, որ բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել Թուրքիայի, Հունաստանի և Իտալիայի միջով գազատարի շինարարության շուրջ, որը կոչվելու է «Թուրքական հոսք»։

 


Աթենքը հետաքրքրություն է հայտնել նախագծի վերաբերյալ, գազատարի շինարարության մասին համաձայնագիրը կստորագրվի ամենամոտ ժամանակում՝ Թուրքիայի, Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի և Հունգարիայի կողմից։ Շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն ամռանը։

Նույն շարքից