Միջազգային 

Դստեր հետ վեճի պատճառով Լե Պենը հրաժարվել է մասնակցել ընտրություններին

analitik.am

Ֆրանսիական «Ազգային ճակատի» հիմնադիր Ժան Մարի Լե Պենը հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրի շրջանային ընտրություններին։


Figaro ամսագրի հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Ոչ, թեեւ ես մտածում եմ, որ ես լավագույն թեկնածուն եմ»։


Ավելի վաղ Ժան Մարի լե Պենի եւ կուսակցության ղեկավար նրա դուստր Մարինի միջեւ հանրային վեճ էր տեղի ունեցել, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։


Անցյալ շաբաթ ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» հիմնադիրը կրկնել էր իր բառերն այն մասին, որ նացիստական գազախցիկները աննշան պատմական դետալ էին։


Մարին Լե Պենը հայտարարել էր, որ  իր հայրը քաղաքական ինքնասպանություն է գործում եւ առաջարկել էր նրան մտածել քաղաքականությունից հեռանալու մասին։

Նույն շարքից