Միջազգային 

Օբաման անձամբ կնշանակի Ծիծեռնակաբերդում ԱՄՆ պատվիրակության կազմը. «Արմենպրես»

analitik.am

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ պատվիրակության կազմը կնշանակի անձամբ երկրի նախագահ Բարաք Օբաման: Այս մասին «Արմենպրես»-ին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: 

«Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի նախագահի նշանակած պատվիրակությամբ: Պատվիրակության կազմը շուտով հստակ կլինի, և մենք կհայտարարենք այդ մասին››,- նշեց դեսպանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասնաբար սգում է նահատակների հիշատակը: 

Նույն շարքից