Միջազգային 

Բեռլինում սկսվել են «նորմանդական քառյակի» ԱԳ նախարարների բանակցությունները

analitik.am

Բեռլինում սկսվել են Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները:

Ինչպես հայտնում է  Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով, հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերից է Դոնբասում տիրող հակամարտությունը, մասնավորապես` Մինսկի համաձայնագրերի իրականացումը, որոնք կոչված են հակամարտության սրացման կանխմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարել է ենթախմբեր ստեղծելու պատրաստակամության մասին:

 

Նույն շարքից