Միջազգային 

Լավրով. Իրանին С-300-ի մատակարարումները չեն սպառնում Իսրայելին

analitik.am

Իրանին С-300 զենիթա-հրթիռային համալիրի մատակարարումը չի սպառնում Իսրայելին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«С-300 զենիթա-հրթիռային համալիրը բացառապես պաշտպանական բնույթ ունի, այն հարձակման համար նախատեսված չէ եւ չի վտանգում տարածաշրջանային որեւէ պետության անվտանգությունը»,- ասել է Լավրովը:

Նրա կարծիքով, Իրանը ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի կարիք ունի՝ հաշվի առնելով «նրան շրջապատող տարածքում» լարվածությունը, մասնավորապես՝ Եմենում հուսիների դեմ ռազմական գործողությունները:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, երկուշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ է հայտարարել է Իրանին С-300 զենիթա-հրթիռային համալիրի փոխանցման արգելքը, որը սահմանվել էր 2010 թվականին, Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներից հետո:

Նույն շարքից