Միջազգային 

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան

analitik.am

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։



Այցի շրջանակում Չիչեքը մտադիր է բանակցություններ ունենալ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի և Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, պարզաբանել է Թուրքիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը։



 

Այնուհետև Չիչեքը կմեկնի Կազան, որտեղ կհանդիպի Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի և Պետխորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամետշինովի հետ։ Նախատեսված է նաև Չիչեքի ելույթը Կազանի պետական համալսարանի ուսանողների առաջ։

Նույն շարքից