Միջազգային 

ԱՄՆ-ը պատրաստվում է նոր զարկ տալ ՌԴ հետ տեղեկատվական պատերազմին․ Известия

analitik.am

Միացյալ Նահանգները պատրաստվում է նոր զարկ տալ Ռուսաստանի Դաշնության հետ տեղեկատվական պատերազմին` այդ նպատակով գործարկելով նոր նախագծեր, գրում է «Известия» թերթը:

 


Ինչպես նշում է lenta.ru-ն, Ռուսաստանի դեմ մեդիապայքարում հիմնական «զենքը» լինելու են օրիգինալ հաղորդումներն ու քաղաքական երգիծանքը: Գործունեությունն իրականացվելու է Facebook, Twitter, «ВКонтакте»,  «Одноклассники» սոցկայքերում, ինչպես նաև WhatsApp հաղորդագրային ծառայության միջոցով:

 


Աղբյուրը մանրամասնում է, որ նախագծի իրականացման համար ԱՄՆ-ի իշխանությունները կտրամադրեն 15.6 մլն դոլար: Հայտնի է, որ նախագծի իրականացման համար Չեխիայում «Ազատություն» ռադիոկայանի հիման վրա կստեղծվի հատուկ թվային մեդիաբաժին:

Նույն շարքից