Միջազգային 

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր բանակցությունները կմեկնարկեն ապրիլի 21-ին

analitik.am

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև քաղաքական տնօրենների ու փորձագետների մակարդակով բանակցությունների հերթական փուլն ապրիլի 21-ին կանցկացվի Իսպանիայում:

Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը. «Իմ գործընկերները՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի տեղակալներն ու «Վեցնյակի» մյուս ներկայացուցիչները հանդիպելու են հաջորդ շաբաթ, որպեսզի սկսեն գրել ապագա համաձայնագրի նախագիծը:

Մենք շատ մոտ ենք համաձայնագրին, սակայն դրա տեքստի գրումը և պատժամիջոցների հարցում մյուս երկրների դիրքորոշման փոփոխումը չափազանց կարևոր հարց են»: Իրանն ու «Վեցնյակը» ապրիլի 12-ին Լոզանում ստորագրել են շրջանակային համաձայնագիր, իսկ համապարփակ համաձայնագիրը պետք է ստորագրվի մինչև հունիսի 30-ը: 

Նույն շարքից