Միջազգային 

Իրանը առաջադրել է Եմենի հակամարտության կարգավորման իր տարբերակը

analitik.am

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ներկայացրել է Եմենի հակամարտության խաղաղ կարգավորման պլանը: Այն բաղկացած է 4 կետից՝ հրադադար, հումանիտար օգնություն, հակամարտող կողմերի միջև երկխոսություն, ազգային միասնության կառավարության ձևավորում:


 Զարիֆը հայտարարել է, որ հարցը պետք է լուծեն եմենցիները. «Իրանն ու Սաուդյան Արաբիան պետք է բանակցություններ վարեն, սակայն մենք չենք կարող հստակեցնել Եմենի ապագան»: Զարիֆը կոչ է արել դադարեցնել Եմենում տարվող օդային ու ցամաքային բոլոր գործողությունները:

Գործակալությունն ընդգծում է, որ Թեհրանի այս առաջարկը կարող է բացասական արձագանք առաջացնել Էր-Ռիյադի և մյուս երկրների մոտ, որոնք Իրանին մեղադրում են շիա ապստամբներին զենք մատակարարելու մեջ: 

Նույն շարքից