Միջազգային 

ԱՄՆ Ուկրաինայի դեսպանը պաշտոնանկ է արվել

analitik.am

 

Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից հեռացրել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Մոցիկին: Газета.Ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է Ուկրաինայի Նախագահի կայքում:

«Ազատել Ալեքսանդր Ֆյոդորովիչ Մոցիկին ԱՄՆ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ դեսպան Ալեքսանդր Մոցիկը Ռուսաստանին կոչ էր արել  հավանության տալ խաղաղապահների մասին բանաձևին: Դիվանագետի խոսքով` Մոսկվան հնարավորություն ունի աջակցելու Ուկրաինայում հրադադարի ռեժիմին:

Նույն շարքից