Միջազգային 

Գերմանիայում մեկնարկել է G7-ի ԱԳ նախարարների հավաքը

analitik.am

Գերմանական Լյուբեկում (Շլեզվիգ-Գոլշթեյնի դաշնային տարածք) երեքշաբթի սկսվել է G7-ի (Գերմանիա, Մեծ Բրիտանի, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: Ինչպես սպասվում է, ուշադրության կենտրոնում են լինելու Ուկրանիայի ճգնաժամը, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները, Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները, G7-ի գագաթաժողովի նախապատրաստումը, որը, ինչպես ծրագրվում է, կայանալու է հունիսի 7-8-ին, Բավարիայում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նախարարներից բացակայում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, որը գործընկերներին կմիանա չորեքշաբթի՝ Կոնգրեսում անհետաձգելի պաշտոնական պարտականությունների կատարման անհրաժեշտության պատճառով:

Ներկայում G7-ում նախագահում է Գերմանիան: Այդ երկրի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հանդիպման բացման ժամանակ հատուկ մատնանշել է, որ «ամենայն հավանականությամբ, առաջիկայում ճգնաժամային տարբեր իրավիճակների կառավարումը սովորական կդառնա»:

Նույն շարքից