Միջազգային 

ԱՄՆ-ն հանել է Կուբային ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից

analitik.am

ԱՄՆ նախագահ  Բարաք Օբաման Կուբային հանել է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակից: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն` Associated Press-ին հղումով, այս մասին այսօր հայտնել է  Սպիտակ տունը:

Վերջնական որոշումն ընդունվել է Պետդեպարտամենտում ԱՄՆ Նախագահի խորհրդակցությունից հետո:

Կոնգրեսին հղված ուղերձում Օբաման հայտարարել է, որ Կուբայի իշխանությունները  վերջին վեց ամսում աջակցություն չեն ցուցաբերել ահաբեկչությանը: Բացի այդ, ԱՄՆ Նախագահը նշել է, որ Կուբան երաշխավորել է ապագայում  միջազգային ահաբեկչությանը չաջակցելու հարցը:

Օբաման այս հայտարարությունն արել է Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի հետ բանակցություններից երկու օր անց:

Նույն շարքից