Միջազգային 

Ուկրաինայի հումանիտար իրավիճակը լրջորեն վատացել է․ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ

analitik.am

Ուկրաինայի հումանիտար իրավիճակը լրջորեն վատացել է, երեքշաբթի ասել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



«Ուկրաինայի իրավիճակը սխալ ուղղությամբ է զարգանում», – ասել է նա` նշելով, որ հումանիտար իրավիճակն «աղետալի է»։



Նրա խոսքով` խոսքը «770 հազար փախստականների մասին է, և դա մի երկրում, որտեղ մոտ մեկ տարի առաջ ընդհանրապես փախստականներ չկային»։



Դյուժարիկը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «կառավարության վերահսկողության տակ չգտնվող տարածքներում բնակվող մարդիկ ոչ բավարար հասանելիություն ունեն պարենի նկատմամբ»։ Նրա խոսքով` իրավիճակն «ավելի անելանելի է դառնում»։



«Սա հիշեցում է հակամարտության մեջ ներգրավված բոլոր քաղաքական առաջնորդներին այն մասին, որ նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և վերացնեն առկա հակասությունները», – ասել է Դյուժարիկը։



Ուկրաինայի իշխանությունները նախորդ տարվա ապրիլին Դոնբասում ուժային գործողություններ էին սկսել պետական հեղաշրջումից դժգոհ բնակիչների դեմ։ ՄԱԿ–ի վերջին տվյալներով` հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 6 հազար մարդ։ 

Նույն շարքից