Միջազգային 

Դալայ լամային կոչ է արվել հրաժարվել Տիբեթի անկախության մասին «պատրանքներից»

analitik.am

Չինաստանի կառավարությունը չորեքշաբթի կոչ է արել Դալայ լամային հրաժարվել Տիբեթի անկախության մասին «պատրանքներից» և ընդունել այն փաստը, որ Տիբեթը Չինաստանի անբաժանելի շրջանն է, ինչից հետո նա կարող է կենտրոնական իշխանությունների հետ հարաբերությունների լավացման հույս ունենալ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։



«Դալայ լամայի և նրա կողմնակիցների համար միակ ողջամիտ այլընտրանքն է ընդունել այն փաստը, որ Տիբեթը հին ժամանակներից Չինաստանի անբաժանելի մասն է։ Նրանք պետք է հրաժարվեն Չինաստանը բաժանելու և Տիբեթի անկախությանը հասնելու փորձերից...Տիբեթի կառավարությունը հույս ունի, որ Դալայ լաման հետագայում մի կողմ կդնի Տիբեթի անկախության մասին իր պատրանքներն ու կընդունի իրականությունը», – նշվում է «Սպիտակ գրքում», որը չորեքշաբթի հրապարակվել է ՉԺՀ–ի պետական խորհրդի կողմից։

Նույն շարքից