Միջազգային 

Բարաք Օբաման ապրիլի 15-ը հայտարարել է Աբրահամ Լինքոլնի հիշատակի օր

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 15-ը հայտարարել է նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնի հիշատակի օր, նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։


 

«Ես՝ Բարաք Օբամաս, լիազորություններիս համապատասխան, որոնք տրված են ինձ ԱՄՆ սահմանադրությամբ և օրենքներով, 2015թ. ապրիլի 15-ը հայտարարում եմ նախագահ Աբրահամ Լինքոլնի հիշատակի օր»,- ասվում է հաղորդագրությունում։

 


Բարաք Օբաման կոչ է արել բոլոր ամերիկացիներին «հարգել Լինքոլնի կյանքը և ժառանգությունը համապատասխան հաղորդումներով, արարողություններով և միջոցառումներով»։


 

«Ես կոչ եմ անում ԱՄՆ նահանգապետերին, կառավարության պաշտոնատար անձանց իջեցնել դրոշները»,- նշել է նախագահը։

Նույն շարքից