Միջազգային 

Վլադիմիր Պուտինի եկամուտները 2014 թվականին կրկնապատկվել են

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտները 2014 թվականին կրկնապատկվել են՝ 2013 թվականի համեմատ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը։  Վլադիմիր Պուտինի եկամուտների հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա ընթացքում Ռուսաստանի նախագահն աշխատել է 7,654 միլիոն ռուբլի, մինչդեռ 2013 թվականին՝  3,6 միլիոն ռուբլի:


 

Վլադիմիր Պուտինի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վերաբերյալ հատվածում նշված է հողատարածք, ավտոտնակ և 77 քառակուսի մետր տարածքով բնակարան: Բացի այդ՝ հայտարարագրված է Պուտինին պատկանող երեք ավտոմեքենա՝ ГАЗ М21, ГАЗ 3-21-Р և «Нива»:

 


Կառավարության անդամների կողմից ներկայացված եկամուտների մասին հայտարարագրի համաձայն՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2014 թվականին աշխատել է ավելի քան 8 միլիոն ռուբլի, մինչդեռ անցած տարի նա աշխատել էր 4,2 միլիոն ռուբլի:

 


Ամենաբարձր եկամուտն ունեցել է փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը: 2014 թվականի ընթացքում նա աշխատել է 280,6 միլիոն ռուբլի:

 


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եկամուտը կազմել է 6 միլիոն 137 հազար ռուբլի:

 

Նույն շարքից