Միջազգային 

Հետաքրքիր է, թե որքա՞ն թուրք է բնակվում Հայաստանում․ Էրդողան

analitik.am

Ինչ որոշում էլ, որ ԵԽ–ն ընդունի 1915 թ.–ի իրադարձությունների կապակցությամբ, Թուրքիան հաշվի չի առնի դրանք, Անկարայում չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

 

 

«Ինչ որոշում ցանկանում է, թող ընդունի ԵԽ–ն, այն կմտնի մեր մի ականջով, իսկ մյուսով դուրս կգա։ Մեզ վրա ցեղասպանության հետ կապված ոչ մի դրոշմապիտակ չկա», – ասել է Էրդողանը լրագրողներին Ղազախստան այցելելուց առաջ։



Նա ավելացրել է, որ Թուրքիան արժանի չէ հայկական սփյուռքի նման բացասական վերաբերմունքին։



«Մեզ մոտ շուրջ 100 հազար հայ է բնակվում, մի՞թե մենք նրանց այլ կերպ ենք վերաբերվում։ Հետաքրքիր է, թե որքա՞ն թուրք է բնակվում Հայաստանում։ Ես, որպես նախագահ, պաշտպանվելու կարիք չունեմ։ Մենք պետական գանձարանի միջոցներով վերանորոգեցինք Ախթամար կղզու հայկական եկեղեցին, ինչպե՞ս կարելի է նման վարքագիծ դրսևորել մի երկրի նկատմամբ, որն այդպիսի բաներ է անում», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Նույն շարքից