Միջազգային 

Կուբայի կառավարությունը արդար որոշում է համարել Կուբային ցանկից հանելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը

analitik.am

Կուբայի իշխանությունները արդար են որակել ահաբեկչության հովանավոր երկրների ցանկից լատինոամերիկյան այդ երկիրը հանելու մասին ԱՄՆ կոնգրեսին նամակ հղելու` նախագահ Բարաք Օբամայի որոշումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



Օբաման երեքշաբթի կոնգրեսին նամակ է հղել Կուբային ահաբեկչությանն աջակցող երկրների ցանկից հանելու մասին։ Կուբան 1982 թ.–ից գտնվում էր «սև ցուցակում» «Արևմտյան կիսագնդում հեղաշրջում կատարելու կոչերի» կապակցությամբ, հիշեցրել են Սպիտակ տանը։ Այժմ այդ ցանկում մնում են Իրանը, Սիրիան և Սուդանը։ 



«Կուբայի կառավարությունը արդար որոշում է համարել Կուբային ցանկից հանելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը, որտեղ այն երբեք չպետք է գտնվեր` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկիրը հարյուրավոր ահաբեկչությունների զոհ է եղել, որոնց հետևանքով զոհվել է 3478 մարդ և վիրավորվել 2099–ը», – Ռոյթեր գործակալությունը մեջբերում է Կուբայի ԱԳՆ–ի` ԱՄՆ–ի հետ հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Խոսեֆինա Վիդալի հայտարարության տեքստը։




Նույն շարքից