Միջազգային 

Զինված տղամարդը կրակել է բացել Վրաստանի ԱԳՆ շենքի մոտ

analitik.am

Թբիլիսիում՝ Չիտաձե փողոցում, ձերբակալվել է զինված տղամարդ: Ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը հրազենով օդ է կրակել:

 


Ինչպես հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն, տղամարդն արդեն ձերբակալվել է: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

 


Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը և N47 դպրոցին հարող տարածքում: Այդ վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի բնակարանը:

Նույն շարքից