Միջազգային 

Զաուր Դադաևին կստուգեն ստի դետեկտորի միջոցով

analitik.am

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևին կստուգեն ստի դետեկտորի վրա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով «Коммерсант» պարբերականին: Դրա մասին միջնորդելու է նրա փաստաբանը, որպեսզի ապացուցվի նրա անմեղությունը:



Ապրիլի 13-ին Դադաևին առաջին անգամ այցելել է նրա փաստաբան Շամսուդին Ցակաևը (նախկինում նրա շահերը պաշտպանում էր նշանակված փաստաբանը): Ըստ պարբերականի՝ Դադաևը համաձայնվել է անցնել փորձությունը ստի դետեկտորի վրա:



Ըստ փաստաբանի՝ գործում առկա են բազմաթիվ անճշտություններ, հակասությւոններ և փաստացի սխալներ:

Նույն շարքից