Միջազգային 

Անկարայի արձագանքը Հռոմի Պապի ելույթին արդարացված չէ․ Իտալիայի ԱԳՆ

analitik.am

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ելույթի վերաբերյալ թուրքական իշխանությունների արձագանքն արդարացված չէ: Այսպիսի կարծիք է հայտնել Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին,-փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:



«Թուրքիայի իշխանությունների արձագանքն արդարացված չէ, հատկապես, հաշվի առնելով, որ 15 տարի առաջ Հովհաննես Պողոս երկրորդը հայերի զանգվածային սպանությունները կոչել է ցեղասպանություն»,-ասել է Ջենտիլոնին:



Վատիկանի և Թուրքիայի միջև հարբերությունները լարվել են այն բանից հետո, երբ նախորդ կիրակի Սուրբ Պետրոսի եկեղեցում հանդիսավոր պատարագի ժամանակ հայերի զանգվածային սպանությունները անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»:


Նույն շարքից