Միջազգային 

Բեռլինում տեղի կունենա բողոքի ցույց և երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

analitik.am

Ապրիլի 25-ին, ժ.14:00-ին Բեռլինում՝ Կանցլերի նստավայրի դիմաց, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմը եւ Գերմանահայկական միությունը համատեղ կանցկացնեն բողոքի ցույց՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գերմանիայի հայ համայնքի կոչն ուղղված կլինի Գերմանիայի իշխանություններին՝ ճանաչելու եւ դատապարտելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը:



Այնուհետև ցուցարարները բողոքի երթով կշարժվեն դեպի Բրանդենբուրգյան դարպասներ:



Երթը կեզրափակվի հանրահավաքով:



Գերմանահայ համայնքի կողմից ստեղծված կոմիտեն հաստատել է իր կարգախոս-պահանջը՝ «Հիշի՛ր, միացի՛ր, պահանջի՛ր»:



Կոմիտեն հայությանը կոչ է անում համախմբել ներուժը և մասնակցել Բեռլինում կայանալիք ցույցին:

Նույն շարքից