Միջազգային 

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի որոշմանը

analitik.am

Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի ընդունման հետ կապված:

Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է, թե Եվրախորհրդարանը կրկին փորձել է պատմությունը վերաշարադրել՝ անցնելով իր լիազորությունները: Թուրքիայի ԱԳՆ-ը եվրոպացի պատգամավորներին կոչ է արել մինչեւ 1915-ին անդրադառնալը, նայել եւ առերեսվել սեփական երկրների պատմության հետ՝ հիշել Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ իրենց երկրների արածները:

Նույն շարքից