Միջազգային 

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտնել է G8-ի կազմում Ռուսաստանի վերադարձի պայմանները

analitik.am

Ռուսաստանը  կարող է միանալ «մեծ ութնյակի» ձևաչափին միայն Ուկրաինայում հակամարտության կարգավորման և Մինսկի համաձայնագրերի իրագործման պարագայում: 

Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին չորեքշաբթի հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը` Լյուբեկում «մեծ ութնյակի» (G7) երկրների արտգործնախարարների բանակցությունների ավարտին:

«Ես արդեն ընդգծել եմ, որ մենք շահ չենք հետապնդում՝ մեկուսացնելու Ռուսաստանին, մենք կողմ են պայմանների առաջացմանը, որոնք թույլ կտան Ռուսաստանին կրկին դառնալ G8-ի անդամ, սակայն դրա ճանապարհն անցնում է միայն Մինսկի համաձայնագրերի իրագործման և ուկրաինական հակամարտության կարգավորման միջոցով: Սա G7-ի անդամների ընդհանուր կարծիքն է», - ասել է Շտայնմայերը:

Բացի այդ, Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է խոչընդոտի Ուկրաինայի արևելքում հակամարտության հնարավոր  լարմանը:

 

Նույն շարքից