Տնտեսություն 

Սյունեցիներն ավճար կստանան 30 տոննա կորնգանի սերմացու

Հանրապետության Սյունիքի մարզպետարանին հատկացված, սակայն հող­օգտա­գործողների կողմից վճարունակ պահանջարկի բացակայության պատճառով 2014 թվականին չիրացված 30 տոննա կորնգանի սերմացուն մինչև 2014 թվա­կանի տարեվերջ անվճար կհատկացվի հողօգտագործողներին: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում:


Կորնգանը կտրամադրվի 2015 թվականի գարնանը ցանք կատարելու համար:


«Լուրջ դժվարություններ են առաջացել 2013 թվականին ՀՀ Սյունիքի մարզին հատկացված, սակայն չիրացված 30 տոննա կորնգանի սերմացուների իրացման հարցում։ Հաշվի առնելով վերոգրյալը` անհրաժեշտություն է առաջացել 2013-ին ՀՀ Սյունիքի մարզում չիրացված 30 տոննա կորնգանի սերմացուն նույնպես հողօգտագործողներին հատկացնել անվճար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: 

Նույն շարքից