Միջազգային 

ԱՄՆ–ում երկու զինվորականներ փորձել են զենք վաճառել թմրաբիզնեսի ներկայացուցիչներին

analitik.am

ԱՄՆ բանակի ազգային գվարդիայի երկու զինծառայողները զենք, զինամթերք և զրահաբաճկոն վաճառելու ենթադրյալ փորձի համար ձերբակալվել են Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում մեքսիկական թմրաբիզնեսի ներկայացուցիչներ ներկայացած գործակալներին, հայտնում է CNN հեռուստաալիքը` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։



Աղբյուրների տվյալներով` Էնդրյու Ռեյեսին և Խայմե Կասիլյասին ձերբակալել են գործակալների մասնակցությամբ կազմակերպված օպերացիայի ընթացքում, որը նախօրոք ծրագրել և իրականացրել են Ալկոհոլի, ծխախոտի և հրազենի վերահսկողության վարչության  աշխատակիցները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։



Օպերացիայի ընթացքում ձերբակալվածները հասցրել են հրազենի վաճառքի մոտ տասը գործարք կատարել։ Վաճառված հրազենի թվում են եղել AR-15 տիպի հրացաններ, գողացված բանակային ռազմամթերք, որոնք գտնվել են դեռևս չբացված կոնտեյներներում։ Որոշ գործարքների ժամանակ զինվորականները զինվորական համազգեստով են եղել։



Հինգշաբթի ձերբակալվածները կկանգնեն դատարանի առաջ, որտեղ նրանց, հնարավոր է, առաջադրվեն մեղադրանքներ` կապված չարտոնագրված զենքի գործարքներ իրականացնելու և հրազենի անօրինական տեղափոխում իրականացնելու հետ։

Նույն շարքից