Միջազգային 

Ցեղասպանության մասին խոսելուց հետո հեռացրել են Դավութօղլուի գլխավոր խորհրդականին

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հեռացվել է պաշտոնից,գրում է News.am-ը:

 


Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Էթյեն Մահչուփյանի հեռացման պատճառը նշում են տարիքի անհամապատասխանությունը աշխատանքի հետ։

 


Ավելին, թուրքական Hurriyet-ը  զավեշտալի պնդում է արել, թե Մահչուփյանին հեռացրել էին դեռևս մարտի 9-ին, այսինքն, երբ Մահչուփյանը 1915-ին տեղի ունեցածը ցեղասպանություն էր հայտարարել, արդեն Դավութօղլուի խորհրդականը չէր։

Milliyet-ն էլ գրել է, թե Մահչուփյանն պաշտոնապես հեռացվել է աշխատանքից, սակայն ներկայում որպես կամավոր է շարունակում աշխատանքը, այսինքն, առանց աշխատավարձ ստանալու։


 

Նշենք, որ Էթյեն Մահչուփյանը Հռոմի Պապի ելույթից հետո հայտարարել է, թե անհնար է Աֆրիկայում և Բոսնիայում տեղի ունեցածը ասել ցեղասպանություն, իսկ հայերի հետ տեղի ունեցածը չասել։ Նա պնդել էր, որ զարմանալին այն չէ, որ Հռոմի Պապը հիմա է ասում Ցեղասպանություն, այլ զարմանալին այն է, որ ինչպես է այսքան տարի չասել։

Նույն շարքից