Միջազգային 

Անհրաժեշտ է միավորել ջանքերը նացիզմի հերոսացման փորձերի դեմ մղվող պայքարում․ Սերգեյ Շոյգու

analitik.am

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ անհրաժեշտ է միավորել ջանքերը նացիզմի հերոսացման փորձերի դեմ մղվող պայքարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։



Նա նշել է, որ 2015 թվականին նշվում է Հաղթանակի 70–ամյակը, որը «կարևոր պատմական իրադարձություն է»։ Նա ընդգծել է, որ հենց Խորհրդային Միությունն է վճռորոշ դեր խաղացել նացիզմի ջախջախման գործում։ Սակայն Ռուսաստանը երբեք այդ հաղթանակն իր ու օտարի մեջ չի բաժանել և հարգանքով է վերաբերվում բոլոր այն ժողովուրդների ավանդի նկատմամբ, որոնք խորհրդային զինվորների հետ ուս ուսի պայքարել են «շագանակագույն ժանտախտի և ռազմամոլության դեմ Եվրոպայում և Ասիայում»։



«Այսօր կարևոր է համախմբել ջանքերը նացիստական շարժման հերոսացման, ֆաշիզմի և ռազմամոլության գաղափարախոսության վերականգնման, օտարատյացության և ռասիզմի տարածման ցանկացած փորձի դեմ մղվող պայքարում։ Մեր ընդհանուր պարտքն է թույլ չտալ նոր ողբերգություններ։ Մեզ հարկավոր չէ ո′չ պատերազմ, ո′չ ցնցում։ Մեզ հարկավոր է խաղաղություն ստեղծարար խնդիրների լուծման համար», – ասել է Շոյգուն` ելույթ ունենալով Մոսկվայում կազմակերպված Անվտանգության միջազգային համաժողովի ժամանակ։

 

 

Նույն շարքից