Միջազգային 

Ռուսաստանի համար սարսափելի չէ որևէ սպառնալիք․ Պուտին

analitik.am

Ռուսաստանի համար սարսափելի չէ որևէ սպառնալիք, եթե պահպանվի կայուն ներքաղաքական իրավիճակը և հասարակության համախմբվածությունը, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ կապի» ժամանակ։



«Չափազանց շատ են սպառնալիքները, որոնք մենք չենք կարող կանխատեսել, սակայն եթե մենք պահպանենք կայուն ներքաղաքական իրավիճակը, պահպանենք հասարակության այնպիսի համախմբվածությունը, որ մենք տեսնում ենք այժմ, ապա մեզ որևէ սպառնալիք սարսափելի չէ», — ասել է Պուտինը` պատասխանելով այն հարցին, թե ինչ նոր սպառնալիքներ կարող են ծագել այս տարի Ռուսաստանի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նույն շարքից