Միջազգային 

Ջեյմս Ուորլիքն ուղևորվում է Հյուսթոն՝ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպելու

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ուղևորվում է Հյուսթոն՝ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպելու: Այդ մասին ամերիկացի համանախագահը հայտնել է Twitter-ի իր էջում:


 

«Ես այսօր ուղևորվում եմ Հյուսթոն՝ հանդիպելու հայկական և ադրբեջանական համայնքների հետ: Մենք պետք է անկեղծ քննարկումներ ունենանք Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման շուրջ»,- գրել է Ուորլիքը:

Նույն շարքից