Միջազգային 

ԱՄՆ–ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը պատմել է ղարաբաղյան խնդրի մասին Նորթրիջի Կալիֆորնիայի համալսարանի ուսանողներին

analitik.am

ԱՄՆ–ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն ելույթ է ունեցել Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի  քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների առջև:



«ԼՂՀ ներկայացուցիչն անդրադարձել է Արցախի պատմությանը, ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացների առանձնահատկություններին ու հեռանկարներին, ինչպես նաև ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկայիս փուլը»,– հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։



Ելույթից հետո Ռոբերտ Ավետիսյանը պատասխանել է լսարանի հարցերին:



Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարան այցելության շրջանակներում՝ ԼՂՀ ներկայացուցիչը առանձին հանդիպում է ունեցել նաև համալսարանի հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ:

Նույն շարքից