Միջազգային 

ԱՄՆ-ին անհրաժեշտ են միայն հլու կամակատարներ. Պուտին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կենտրոնական հեռուստաալիքների և ռադիոկայանների ուղիղ եթերում պատասխանելով  Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին «Նեզավիսիմայա գազետա» օրաթերթի գլխավոր խմբագրի հարցին, ասել է. «Դրանք մենք չենք  փչացրել, սակայն Ռուսաստանը պատրաստ է համագործակցության բոլորի հետ, ով հետաքրքրված է»:

Ինչպես գրում է BBC-ն` Պուտինը միևնույն ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ին դաշնակիցներ պետք չեն, նրան վասալներ են պետք: «Ռուսաստանն իրեն այդ տեսակ հարաբերություններում չի տեսնում», - հավելել է Պուտինը:

Որպես Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր պայման՝ Պուտինն անվանել է «հարգանքը Ռուսաստան նկատմամբ և  նրա շահերին»: 

 

Նույն շարքից