Միջազգային 

Իրանն ու Վեցյակը պայմանավորվածություն են ձեռք բերել գրեթե բոլոր կարեւոր հարցերում

analitik.am

Իրանը և միջազգային միջնորդների վեցյակը կարգավորել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ եղած խնդիրների 85 տոկոսը: Սրա մասին հայտնում է «ՌՒԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ն:

 

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունից փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը մասնավորապես ասել է. «Մենք քննարկումը սկսում են այն կետից, որի վրա կանգ էինք առել Լոզանում, չնայած փոխըմբռնում ձեռք է բերվել 85 տոկոսով կամ գուցեև ավելի»:

 

Բարձրաստիճան պաշտոնյան նշել է նաև, որ կան հարցեր, որոնք ջանքեր են պահանջում և ամենակարևորը` ամեն պետք է «փոխադրել համաձայնությունների լեզվին»:

 

Իրան - «Վեցյակ» հաջորդ հանդիպումը կկայանա  ապրիլի 21-ին:

Նույն շարքից