Միջազգային 

ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրանալ Ռուսաստանի սահմաններին. Շոյգու

analitik.am

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», ՆԱՏՕ-ի անդամ երկրները ձգտում են ընդլայնել ազդեցության ոլորտները ու ավելացնելով ռազմական պոտենցյալը, ընդհուպ մոտեցել են Ռուսաստանի սահմաններին:

 

Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, նշելով, որ ՆԱՏՕ-ն ձգտում է նոր աշխարհաքաղաքական տարածքներ զավթել:

 

Նրա խոսքերով, Ալյանսը նոր զորամիավորումներ ու զինատեխնիկա է տեղափոխում Արեւելյան Եվրոպա, մասնավորապես՝ Բալթյան երկներ, իրականացնում ռազմական լայնամասշտաբ զորավարժություններ Ռուսաստանի սահմաններին:

 

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններ է իրականացնում Արկտիկայում ու Արեւելյան Եվրոպայում, ինչը վկայում է նրա հակառուսական դիրքորոշման մասին:

 

 

Նույն շարքից