Միջազգային 

Յարսենկոն ԱՄՆ-ից զենք ու զինամթերք է խնդրել

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարսենկոն ամերիկյան սենատոր Ջոն Մաքեյնի հետ հանդիպման ընթացքում խնդրել է ուկրաինային տրամադրել պաշտպանական զենք ու զինամթերք:

 

Նրա խոսքերով, ամերիկյան սենատորի հետ արդյունավետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք առաջնային խնդիրներ, ինչի արդյունքում Մաքեյնը խոստացել է գործադրել բոլոր հնարավոր միջոցները՝ Ուկրաինային զենք ու ռազմական օգնություն տրամադրելու համար:

 

Միաժամանակ Յարսենկոն կարեւորել է ամերիյան սենատորի ջանքերը ու հավատարմությունն ուկրաինական ժողովրդին, դեմոկրատների ու հանրապետականներին ու Կոնգրեսին Ուկրաինային աջակցելու գործում:

 

Վերջում Յարսենկոն նշել է, որ պատերազմը Դոնբասում ծանր է անրադառնում երկրի տնտեսության վրա ու անհրաժեշտ է կարճ ժամանակահատվածում լուծել հակամարտության խաղաղ կարգավորմանը խոչընդոտող խնդիրները:

 

Նույն շարքից