Միջազգային 

Սերբական նախագահը արտահայտվել է Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին

analitik.am

Սերբական Հանրապետության նախագահ (պետական միավորում Բոսնիա եւ Հերցեգովինայի կազմում - խմբ.) Միլորադ Դոդիկը 1915-17թ.թ. ՀԱյոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություն է ուղարկել խորհրդարան: Այս մասին հաղորդում է RTV-ն՝ վկայակոչելով Դոդիկի աշխատակազմի հաղորդագրությունը: Նախագահն առաջարկել է հայտարարությունն ընդունել առաջիկա նիստում:

Փաստաթղթում ասվում է.

«Սերբական Հանրապետության սերբ ժողովուրդը, որպես ազատասեր ժողովուրդ, որն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցրել է իր աշխատունակ բնակչության մեկ երրորդը, ինչպես նաեւ բնական եւ նյութական ռեսուրսների հսկայական մասը, համերաշխություն է հայտնում հայ ժողովրդի ջանքերին եւ աջակցում պատմական արդարության ճանաչման եւ Օսմանյան կայսրության անկման տարիներին հայերի դեմ ոչնչացման, կոտորածի քաղաքականությունը ցեղասպանություն կոչելու համար պայքարում»:

Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ Սերբիայի Հանրապետությունը պետք է «աշխատանքներ տանի մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաեւ ընդգծի, որ մարդկության դեմ իրագործված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, եւ ներդրում ունենա ցեղասպանության ժխտման դեմ պայքարում»:

Նույն շարքից