Միջազգային 

Օբաման արտահայտվել է պատմական փաստերի ճանաչման օգտին

analitik.am

Սպիտակ Տան մամլո խոսնակ Ջոշ Էրնեստը պատասխանելով նախագահ Օբամայի՝ Մեծ Եղեռնի կապակցությամբ ապրիլի 24-ին նախապատրաստվող հայտարարության մեջ ցեղասպանություն բառի օգտագործման վերաբերյալ պատասխանել է «Նախագահը և վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին մեկևկես միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան են ուղարկվել անապատում: Մենք ընդգծել ենք նաեւ, որ մենք ողբում ենք այդ մահերի համար եւ որ այդ փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը մեր բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում», - ասել է Էրնեստը:

Ազգերն ավելի հզոր են, երբ զարգանում են՝ ճանաչելով սեփական անցյալի վտանգավոր դրվագները, եւ հենց դրա ճանաչման մեջ է նոր, ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհը, նշում է Սպիտակ տան մամլո խոսնակը: Նրա խոսքով, պատմական այդ փաստի ճանաչման անհրաժեշտությունը տարիների ընթացքում առաջնորդել է ամերիկյան վարչակազմի մոտեցումը.

«Նախագահն ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է տարածում այս իրավիճակի կապակցությամբ, այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ, եւ ես չեմ կարծում որ մինչ այդ մեր քաղաքականությունը կփոխվի»:

Նույն շարքից