Միջազգային 

Դոնեցկի Հանրապետությունում բացվել է Հարավային Օսիայի ներկայացուցչությունը

analitik.am

Հարավային Օսիայի ներկայացուցչություն է բացվել Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետությունում:

 

Russia Today-ի փոխանցմամբ`  Հարավային Օսիայի ԱԳՆ-ից այս առիթով հայտնել են, որ դա ինքնահռչակ պետությունը ճանաչելու նշան է:

 

«Այստեղ Հարավային Օսիայի շտաբի բացումը արդյունքն է այն բանի, որ մենք ճանաչում ենք Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Դոնեցկի շրջանը Ուկրաինայից անկախություն էր հռչակել անցած տարի հակամարտության սրացումից հետո, իսկ Հարավային Օսիան իր անկախությունը հռչակել էր ռուս - վրացական պատերազմի շրջանում:

 
 
 

Նույն շարքից