Միջազգային 

Բասկերի խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և Թուրքիային կոչ արել ճանաչել այն

analitik.am

Բասկերի  խորհրդարանը   դատապարտել է Հայոց «սարսափելի» ցեղասպանությունը և Թուրքիայից պահանջել ճանաչել այն, ինչպես նաև կոչ է արել «հաշտություն հաստատել երկու երկրի միջև` ընդհանուր պատմության հիմունքով»:

«Հայոց  ցեղասպանությունը տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ Օսմանյան կասրությունը հրահանգեց տեղահանել հարյուրավոր հայերի և արտաքսել զանգվածային երթով», -  գրում է իսպանական Abc.es պարբերականը:

Բասկյան խորհրդարանի` այսօր  կայացած  լիագումար  նիստի ավարտին  ելույթ է ունեցել Պալատի նախագահ տիկին Բակարտխո Տեջերիան` ներկայացնելով պաշտոնական հայտարարությունը, որով «իր հարգանքն ու համերաշխությունն է հայտնում  զոհերի ընտանիքներին», ովքեր այսօր դեռևս տառապում են կոտորածների հետևանքների պատճառով:

Հայտարարության տեքստում հիշատակվում է, որ «չնայած բազմաթիվ խնդրանքներին ու կոչերին` Թուրքիայի կառավարությունը  պաշտոնապես չի ճանաչել այս պատմական  ոճրագործությունը, որը համակարգված իրականացվել է որպես Ցեղասպանություն»:

Խորհրդարանը կոչ է արել «թափանցիկ և անկեղծ երկխոսության»  սկսել  թուրքերի և հայերի միջև «միասնական ապագա կառուցելու համար, որը թույլ կտա փակել  պատմության այս ողբերգական գլուխը», ինչի համար կարևոր է  հասկանալը, ճանաչումն ու արդարությունը:

Նույն շարքից