Միջազգային 

Թուրքիան կարող է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել

analitik.am

Ֆրանցիսկոս Պապի` Հայոց ցեղասպանության մասին արտահայտությանը Թուրքիայի արձագանքը կարող է դառնալ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը, ասել է Անկարայի գլխավոր մուֆտի Մեֆայիլ Հըզլըն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

 

 


Նա հայերի, սիրիացի կաթոլիկների և ուղղափառների, ասորիների և հույների` նախորդ հարյուրամյակի սկզբում վերապրած տանջանքները բնութագրել է որպես «ХХ դարի առաջին ցեղասպանություն»։ Հռոմի պապի հայտարարությունից հետո Թուրքիան հետ է կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպանին, իսկ բացատրություն տալու համար Թուրքիայի ԱԳՆ են կանչել Անկարայում Վատիկանի դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն հայտարարել է, որ Հռոմի պապի հայտարարությունն անպատեհ էր։



«Պապի հայտարարությունը կմոտեցնի Այա Սոֆիայի բացումն աղոթքների համար»,– հինգշաբթի Հըզլըին մեջբերում է Milliyet թերթը։



Հըզլըն ավելացրել է, որ Պապը հապճեպ և միակողմանի հայտարարություն է արել, քանի որ Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «ցավ են վերապրել» ոչ միայն հայերը, այլ նաև երկրի մահմեդական բնակչությունը։

Նույն շարքից