Միջազգային 

Ռուս գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ․ Մատվիենկո

analitik.am

Ռուս գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ, հինգշաբթի ասել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ընթացքում։



Մատվիենկոն նշել է, որ, ելնելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակից, ռուս գործարարների մոտ աճում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու ցանկությունը. դրա վկայությունը ռուսական բազմաթիվ խոշոր ընկերությունների ներկայությունն է Հայաստանում:



ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահը նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում այս օրերին իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ:



Գալուստ Սահակյանը, նշել է երկու երկրների խորհրդարանների համագործակցության բարձր մակարդակի մասին, ընդգծելով, որ ժամանակն է նոր ծրագրերի իրականացման մասին մտածելու:



ԱԺ նախագահը նշել է, որ ռուսական կողմի հետ համագործակցության բոլոր ոլորտներում արձանագրված հաջողությունները հիմք են հետագա համագործակցության համար:



 

 

Նույն շարքից