Միջազգային 

Վլադիմիր Պուտինը Երևանում կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ

analitik.am

Կրեմլում չեն բացառում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում կհանդիպի իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։

 


«Պուտինի և Օլանդի ժամանումը Երևան համընկնում է, նրանք կգտնվեն նույն վայրում նույն ժամանակահատվածում, այդ պատճառով էլ բացառել նրանց հանդիպումն այն ծրագրի շրջանակում, որը պատրաստել է հայկական կողմը, չի կարելի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 


Հայաստանը 2015-ին նշում է Ցեղասպանության 100-ամյակը։ Երկիր են հրավիրվել բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից։ Հիմնական միջոցառումները նախատեսված են ապրիլի 24-ին, հիշեցնում է լրատվամիջոցը։

Նույն շարքից