Միջազգային 

Ուկրաինայում հակամարտության մեկ տարվա ընթացքում զոհվել է 6.116 մարդ, վիրավորվել 15.474 մարդ

analitik.am

Ուկրաինայում հակամարտության մեկ տարվա ընթացքում զոհվել է 6.116 մարդ, վիրավորվել 15.474 մարդ։ Ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռավինա Շամդասանին, հաղորդում է ria.ru-ն:

 


«Անցած տարվա ապրիլից մինչև այս տարվա ապրիլի 14-ն Ուկրաինայում սպանվել է 6.116 և վիրավորվել 15.474 մարդ»,- ասել է նա:

 


Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարի վարչության տվյալներով՝ մահացածների և վիրավորների իրական թիվը կարող է զգալիորեն ավելի շատ լինել, քանի որ շատ մարդիկ մինչ այժմ համարվում են անհետ կորած, իսկ հարյուրավոր մարմիններ դեռ նույնականացված չեն:

 


Միայն 2015 թվականին 400 քաղաքացիական անձ է զոհվել բնակելի թաղամասերում ռմբակոծությունների, ինչպես նաև ականների պայթյունների հետևանքով, հավելել է Շամդասանին:

Նույն շարքից